
Դեկտեմբերի 20
8֊րդ դասարան, հայոց լեզու
Տնային առաջադրանքի ստուգում(5ր.)։
Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի(կրկնում ենք պատմողական և հարցական նախադասությունները,10ր.)։
Նոր նյութի հաղորդում(բացականչական նախադասություններ,10ր.)։
Դասարանական աշխատանք(միասին, անջատ, գծիկով գրվող բառեր,10 շարք)։
8֊րդ դասարան, գրականություն
Թեմատիկ աշխատանքի ամփոփում, սխալների քննարկում(5ր.)։
《Հասարակաց որդեգիրը》Թեմայի արդիականացում(փոխանակվում ենք մտքերով,տալիս մեկնողական և դատողական մեկնաբանություն)։
Կիսամյակի ամփոփում։
Դեկտեմբերի 19
7֊րդ դասարան,հայոց լեզու
Տնային առաջադրանքի ստուգում(բանավոր հացմամբ,5ր.)։
Դասահարցում(ածականը որպես խոսքի մաս,10ր.)։
Նոր նյութի հաղորդում(ածականի տեսակները.որակական ածական,15ր.)։
Դասարանական աշխատանք(մեծատառերի գրությունը,10ր)։
Տնային առաջադրանքի հանձնարարում(էջ 60,վ.1,3,4)։
Դեկտեմբերի 18
7֊րդ դասարան, հայոց լեզու
Թեմատիկ աշխատանքի ամփոփում,սխալների քննարկում(10ր.)։
Տնային առաջադրանքի ստուգում(բանավոր հարցմամբ,5ր.)։
Նոր նյութի հաղորդում(Ածականը որպես խոսքի մաս,15ր.)։
Դասարանական աշխատանք_կրկնություն(մեծատառերի գրություն,10ր.)։
Տնային առաջադրանքի հաձնարարում(էջ 58,վ.1,2,3,4)։
7֊րդ դասարան, գրականություն
Թեմատիկ աշխատանքի ամփոփում,սխալների քննարկում(10ր.)։
Նոր նյութի հաղորդում(Ն.Զարյան 《Հայրենի տուն》 բանաստեղծությունը կարդում ենք, քննարկում, խոսում մեր հայրենիքի մասին,10ր.)։
Դասարանական֊անհատական աշխատանք( յուր. աշակերտին տրվում է մեր անցած հեղինակներից մեկի նկարը,աշակերտը պետք է ըստ նկարի ճանաչի գրողին և հաջորդ էջում գրի կենսագրական տեղեկությունների և ստեղծագործությունների մասին,20ր.)։
Տնային առաջադրանքի հանձնարարում(《Հայրենի տուն》 բանաստեղծությունը սովորել անգիր,դուրս գրել պատկերավորման միջոցները)։
Դեկտեմբերի 17
8֊րդ դասարան, հայոց լեզու
Թեմատիկ աշխատանքի ամփոփում, սխալների ուղղում(10ր.)։
Տնային առաջադրանքների ստուգում(5ր.)։
Նոր նյութի հաղորդում(նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի.հարցական նախադասություններ ,15ր.)։
Դասարանական աշխատանք(միասին, անջատ, գծիկով գրվող բառեր,10ր)։
Տնային առաջադրանքի հաձնարարում
Դեկտեմբերի 13
8֊րդ դասարան,հայոց լեզու
Տնային առաջադրանքի ստուգում(բանավոր հարցումով,5ր.)։
Միասին, անջատ և գծիկով գրվող բառեր(տեսական մասի ուսուցում ,15ր.)։
Անհատական առաջադրանքի կատարում թեմայի շրջանակներում(15ր.)։
Տնային առաջադրանքի հանձնարարում( գրել բառերը միասին,անջատ կամ գծիկով)։
8֊րդ դասարան,գրականություն
Մուրացանի կենսագրության վերհիշում մտագրոհի միջոցով(10ր.)։
Նշումների օրագիր,խմբային աշխատանք(աշակերտները բաժանվում են երկու խմբի,կարդում 《Հասարակաց որդեգիրը》 պատմվածքի նշված հատվածը, կատարում նշումներ, ապա խմբերը պատմում են իրար տվյալ հատվածը,25ր)։
Տնային առաջադրանքի հանձնարարում(վերլուծել ստեղծագործության՝ մինչ այս կարդացած հատվածները)։
մ
Դեկտեմբերի 12
7֊րդ դասարան, հայոց լեզու
Գիտելիքի ամրապնդում կրկնության միջոցով(Հոլովներ, կազմությունը, կիրառությունը նախադասության մեջ։Շեշտը դնելու ենք ուղղական և հայցական հոլովների վրա, նախադասություններից դուրս ենք գրելու հոլոված գոյականները, նշելու ենք հոլովը,պաշտոնը)։
7֊րդ դասարան, գրականություն
Տնային առաջադրանքի ստուգում(5ր.)։
《Երկրորդ կյանք》 վիպակի երկրորդ հատվածի ընթերցում(10ր.)։
Դասարանական աշխատանք( շղթայաձև պատումի միջոցով աշակերտները կներկայացնեն վիպակի վերջին՝ երրորդ հատվածը,20ր.)։
Տնային առաջադրանքի հանձնարարում(վերլուծել վիպակի վերջին հատվածը)։
Դեկտեմբերի 11
7֊րդ դասարան, հայոց լեզու
Տնային առաջադրանքի ստուգում(բանավոր հարցման միջոցով,5ր.)։
Նոր նյութի հաղորդում(Գործիական հոլով,կազմությունը,կիրառությունը նախադասության մեջ,15ր.)։
Դասարանական աշխատանք(կազմել նախադասություններ՝գործածելով գոյականի գործիական հոլովը,10ր.)։
Համանուններ(5 համանունի ուսուցում,10ր)։
Տնային առաջադրանքի հանձնարարում(հոլովել տրված գոյականները, կազմել նախադասություն տրված բառերի ուղղականի և հայցականի ձևերով)։
7֊րդ դասարան, գրականություն
Տնային առաջադրանքի ստուգում(կարդալ հատվածի վերլուծությունը,10ր.)։
Դասահարցում(կարդալ《Երկրորդ կյանք》վիպակի առաջին հատվածը(15ր.)։
Նոր նյութի հաղորդում(《Նոր կյանքը》) վիպակի երկրորդ հատվածը,15ր.)։
Տնային առաջադրանքի հանձարարում(վերլուծել վիպակի երկրորդ հատվածը》)։
Դեկտեմբերի 10
8֊րդ դասարան, հայոց լեզու
Տնային առաջադրանքի ստուգում(բանավոր հարցման միջոցով,5ր.)
Խմբային աշխատանք(աշակերտները բաժանվում են երկու խմբի։Մի խումբը ներկայացնում է՝ինչ է նախադասությունը,կազմում նախադասություններ ըստ նախադասության բնութագրիչների,մյուս խումբը ներկայացնում է բառակապակցությունը,կազմում բառակապակցություններըստ գերադաս անդամի խոսքիմասային պատկանելիության,20ր.)։
Մինչ խմբերը կաշխատեն, Տիգրանին կբացատրվի 《Արմատ և ածանց》 թեման։
Նոր նյութի հաղորդում(նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի.պատմողական նախադասություն,15ր.)։
Տնային առաջադրանքի հանձնարարում։
8֊րդ դասարան, գրականություն
Տնային առաջադրանքի ստուգում(բանավոր հարցման միջոցով,5ր.)։
Խմբային աշխատանք(աշակերտները բաժանվում են երկու խմբի։Մի խումբը ներկայացնում է Մուրացանի կյանքը, մյուս խումբը՝ ստեղծագործությունների ընդհանուր բնութագիրը,20ր.)։
Նոր նյութի հաղորդում(《Հասարակաց որդեգիրը》,գաղափարը,կենսագրության դառը փաստը և 《Հասարակաց որդեգիրը》)։
Դեկտեմբերի 9
7֊րդ դասարան, հայոց լեզու
Ուսուցողական թելադրություն(տեքստից դուրս գրել գոյականները,որոշել հոլովը,նախադասության մեջ կատարած պաշտոնը)։
8֊րդ դասարան, հայոց լեզու
Տնային առաջադրանքի ստուգում(բանավոր հարցման միջոցով,5ր.)
Նոր նյութի հաղորդում(Նախադասություն,բառակապակցություն,20ր.)
Դասարանական աշխատանք(Դուրս գրել բառակապակցությունները, որոշել գերադաս անդամի խոսքիմաստային պատկանելիությունը,10ր.)։
Տնային առաջադրանքի հանձնարարում։
Դեկտեմբերի 6
8֊րդ դասարան,հայոց լեզու
Ստուգողական թելադրություն(տեքստից դուրս գրել շաղկապները,որոշել տեսակը,կազմությունը)։
8֊րդ դասարան, գրականություն
Տնային առաջադրանքի ստուգում(բանավոր հարցման միջոցով,5ր.)։
Դասահարցում《Տրտունջք》բանաստեղծություն,բառային աշխաըանք,15ր.,)
Կրկնություն մտագրոհի միջոցով(《Պետրոս Դուրյան》)։
Նոր նյութի հաղորդում(《Մուրացան》կյանքը,ստեղծագործությունների ընդհանուր բնութագիրը, 10ր.)։
Տնային առաջադրանքի հանձնարարում(գտնել տեղեկություններ Մուրացանի մասին)։
Դեկտեմբերի 5
7֊րդ դասարան, հայոց լեզու
Գիտելիքի ամրապնդում կրկնողության միջոցով(1.տրված նախադասություններում որոշել գոյականի հոլովն ու կատարած պաշտոնը 2.Յուր. աշակերտ պետք է հանդես գա մի հոլովի պաշտոնում, ներկայացնի իր դերն ու կիրառությունը)։
7֊րդ դասարան,գրականություն
Տնային առաջադրանքի ստուգում(բանավոր հարցմամբ 5ր.)
《Հայերեն》բանաստեղծության ընթերցում, ազգային արժեքների, ազգային դիմագծի պահպանման շուրջ զրույց֊քննարկում(15ր.)
Նոր նյութի հաղորդում(《Երկրորդ կյանք》 վիպակի ընթերցում 15ր.)
Տնային առաջադրանքի հանձնարարում(գրել շարադրություն《Մանկության օրեր》թեմայով՝օգտագործելով պատկերավորման միջոցներ)։
Դեկտեմբերի 4
7֊րդ դասարան, հայոց լեզու
Գիտելիքի ամրապնդում կրկնողության միջոցով(ուղղ.,սեռ.,տր.,հայց.,բաց.,գործ. հոլովների շրջանակում առաջադրանքների կատարում՝
1.հոլովել նշված գոյականները
2.որոշել տրված գոյականների հոլովը)։
7֊րդ դասարան, գրականություն
Նաիրի Զարյան(աշակերտերի կողմից կատարված բացահայտումների ընթերցում, քննարկում, 25 ր.)։
Նոր նյութի հաղորդում(Ն. Զարյան《Հայերեն》բանաստեղծությունը կարդալ, վերլուծել,15ր.)։
Տնային առաջադրանքի հանձնարարում(բանաստեղծության գրավոր վերլուծություն)։
Դեկտեմբերի 3
Հայոց լեզու,8֊րդ դասարան
Դասը վարում է աշակերտը(Մերդանիան Մարիլին)։
Կատարվելու է կրկնունթյուն տարեսկզբից անցած բոլոր թեմաների շուրջ(Մակբայ, ձայնարկություն, վերաբերական,կապ,շաղկապ)։Կրկնությունն արվելու է և՛ բանավոր հարցման ,և՛ խմբային աշխատանքի միջոցով։
Գրականություն, 8֊րդ դասարան
Դասահարցում( 《Տրտունջք 》բանաստեղծության զույգերով ընթերցում 10ր.)։
Զրույց֊քննարկում(վերնագրի խորհուրդը,մտքի,զգացմունքի և տրամադրության զարգացումը,հավատի և հույսի ճառագայթը,զգացմունքի և հույսի ճառագայթը,կարոտն ու ապրելու տենչը(20ր.)։
Նոր նյութի հաղորդում(《Զղջում》 բանաստեղծությունը կարդալ, վերլուծել։
Տնային առաջադրանքի հանձնարարում(T-աձև աղյուսակ 《Տրտունջք》《Զղջում》բանաստեղծություններ)։
Դեկտեմբերի 2
Հայոց լեզու, 8֊րդ դասարան
Տնային հանձնարարությունների ստուգում( բանավոր հարցմամբ,5ր.)
Դասահարցում մտագրոհի միջոցով(շաղկապների տեսակները.համադասական և ստորադասական շաղկապներ,10ր)
Նոր նյութի հաղորդում(շաղկապների կազմությունը, ուղղագրությունն ու կետադրությունը,15)
Դասարանական աշխատանք(յուր. աշակերտին տրվում է առանձին տեքստ, որտեղից պետք է դուրս գրեն շաղկապները, որոշեն տեսակները ,10ր.)
Տնային հանձնարարություն(գրել շարադրություն՝ օգտագործելով շաղկապներ)։
7֊րդ դասարան, հայոց լեզու
Ուսուցողական գրավոր աշխատանք( տեքստից դուրս գրել ուղղ.,սեռ.,տր.,հայց.,բաց.,գործ. հոլովներով դրված գոյականները, որոշել պաշտոնը)։